Իրավական 

Չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, դա բարոյական չէ․ ՍԴ անդամ

analitik.am

Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Գյուլումյանը:

«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն», - նշել է ՍԴ անդամը։

Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, անկախ նրա տարիքից կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:

Նույն շարքից