Իրավական 

Ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը. «Փաստինֆո»

analitik.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով երեկ ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատել են, որ ընկերության հաշվապահը նույնպես ձերբակալվել է։

Երեկ ձերբակալվել էին նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։  Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնել էին, որ երկուսն էլ որպես կասկածյալ ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու համար։

«Փաստինֆո»-ին ՔԿ-ից հայտնել են, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում երեքին էլ մեղադրանքներ են առաջադրվել, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։

Նույն շարքից