Իրավական 

Խանութներից գողություններ կատարող 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց

analitik.am

Օգոստոսի 13-ին, ժամը 17.40-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները Շահումյանի 6-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի:

Պարզվել է, որ նա օգոստոսին Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութից գողացել է ականջակալներ, ինչպես նաև Կենտրոն վարչական տարածքի տարբեր խանութներից կատարել է այլ գողություններ: Մասնավորապես՝ հուլիսին Մաշտոցի պողոտայի մի դեղատնից նա գողացել է սափրվելու պարագաներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից