Իրավական 

Հայտնի է, թե երբ կորոշվի Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավորի անունը

analitik.am

Դատական գործերը բաշխում է համակագրիչը: Այս պահին Առաջին ատյանի դատարանում այդ գործն առկա չէ որպեսզի մակագրվի: Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, նրա վարույթում գտնվող 43 գործերից 37-ն արդեն մակագրվել են, իսկ այդ գործը չի մակագրվել, որովհetև չի գտնվում Առաջին ատյանի դատարանում: Այս մասին լրագրողներին հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու երկրորդ նախագահի գործն Առաջին ատյանի դատարանում չի մակագրվում որևիցե դատավորի:

Վերաքննիչ դատարանում քննվել է, ակտ է կայացվել, դրա դեմ բերվել է վճռաբեկ բողոք, գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Իմ ունեցած տեղեկություններով, Երևանի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված սարքել գործից, կամ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան, որպեսզի հնարավոր լինի այն մակագրել: Գործը գտնվում Վճռաբեկում: Մինչև Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով վերջնական դատական ակտ չկայացվի, Առաջին ատյանում այն չի կարող քննվել:

Կարծում եմ՝ եթե ոչ այսօր, ապա  երկուշաբթի կամ երեկշաբթի գործը Վճռաբեկից կուղարկվի Երևանի դատարան և համապատասխան ընթացակարգը կիրականացվի»:

Նույն շարքից