Իրավական 

Բուժքույրերի աշխատասենյակում գողության հեղինակը 22-ամյա բուժքույրն էր

analitik.am

Օգոստոսի 15-ին, ժամը 10.05-ին, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի բուժքույր և հայտնել, որ պոլիկլինիկայում իր պայուսակից գումար են գողացել, և առաջին դեպքը չէ:

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժքույրերի ընդհանուր աշխատասենյակում դրված պայուսակից փողը գողացել է 22-ամյա մեկ այլ բուժքույր:

Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից