Իրավական 

Գողացել են նախագահի հեռախոսը

analitik.am

Օգոստոսի 15-ին, ժամը 14.40-ին, Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արցախի փողոցի բնակիչ 50-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ օգոստոսի 14-ին, ժամը 17-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակարգավորվող կազմակերպության աշխատասենյակից գողացել է նախագահի բջջային հեռախոսը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից