Հասարակություն 

Ֆինլանդիայում բացահայտվել է փողերի լվացման խոշորագույն դեպքը՝ ռուսական ընկերությունների մասնակցությամբ

analitik.am

Ֆինլանդիայի ոստիկանությունը բացահայտել է երկրի պատմության մեջ փողերի լվացման խոշորագույն դեպքը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, 140 մլն եվրոյի չափով գումարի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել Էստոնիայի երկու քաղաքացու:

Ոստիկանությունը կարծում է, որ գումարը պատկանում է ռուսական հանցավոր խմբավորմանը, որի ներկայացուցիչներին չի հաջողվել պատասխանատվության ենթարկել Ֆինլանդիայում:

Քրեական ոստիկանության տեսուչ Յարմո Կոյստինենի խոսքով՝ փողերը լվացվել են ֆիննական HTR Talonrakennus Oy շինարարական ընկերության միջոցով:

Գործի հետաքննությունը սկսվել է 2014-ին: Այն ժամանակ ընկերության հաշվեհամարներին Nordea և Danske Bank բանկերում մի քանի ամսում 6.5 մլրդ ռուբլի է փոխանցվել, որը համապատասխանում է 140 մլն եվրոյի: Բանկերը ոստիկանության են դիմել կասկածելի փոխանցումների պատճառով:

Մեղադրվող էստոնացիները հերքում են իրենց մեղքը: Հարցաքննության ժամանակ նրանք պատմել են, որ գումարները կապված են ՌԴ կազմում ընդգրկված Կարելիայի Հնարապետությունում ճանապարհների շինարարական նախագծերի հետ:

Քննութունը պարզել է, որ գումարները պատկանում են կեղծ ռուսական ընկերություններին և վերցվել են բանկերից, որոնք ՌԴ-ում փակվել են փողերի լվացման մեջ կասկածվելու պատճառով:

Նույն շարքից