Իրավական Տեսանյութեր 

Բերման է ենթարկվել 13 քաղաքացի. Ուժեղացված ծառայություն՝ Արարատում /տեսանյութ/

analitik.am

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն:

Նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 13 անձինք:

Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Նույն շարքից