Իրավական 

Կինը կամավոր զինամթերք է հանձնել ոստիկաններին

analitik.am

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 16-ին մի քաղաքացուհի կամավոր հանձնել է «ՌԴԳ» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով և 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը ժամը 8-ի սահմաններում իրնեց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից