Իրավական 

Դատավարական նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի. փաստաբան

analitik.am

Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ «Sputnik Արմենիայի»  հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Արա Ղազարյանը:

«Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ու նրան հեռացրել են գործից, ապա պետք է շատ արագ դատավոր նշանակեին, նիստ հրավիրեին ու կալանքի հարցը լուծեին, սակայն դա չի արվում»,–նշեց նա։

Ըստ փաստաբանի` եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, հետևաբար, լուծումը պետք է բխի ելնելով ազատության կանխավարկածից։ Այս դեպքում միակ լուծումը դա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։

«Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է. անձին չի հետաքրքրում գործը Վճռաբեկում է, թե` Վերաքննիչում, սա վերաբերում է պետության ռեսուրսներին»,–ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով`եթե կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախտվում են մարդու իրավունքները։

«Ցանկացած պահին, եթե անձը անորոշության մեջ է, օրենքը պետք է հստակորեն կարգավորի ժամկետը»,– ասաց փաստաբանը։

Ըստ Ղազարյանի` արդեն երկու ամիս է` դատական քննությունը սկսելու և կալանքի ժամկետը երկարացնելու որոշում կա, մինչդեռ այս պահին դատական քննությունը կասեցված է։

Նույն շարքից