Իրավական 

Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց

analitik.am

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Վերաքննիչ քրեական դատարանում այսօր որոշում կայացվեց մերժել Դատախազության բողոքը՝ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով։

Նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նշեց. «Քննության առնելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը՝ որոշվեց այն մերժել եւ անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը»։

Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

Նույն շարքից