Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի նոր դատավորի անունը հայտնի է

analitik.am

Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից:

Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել են:

Դանիբեկյանն ամիսներ առաջ բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով որպես նրա իրավունքների խախտում։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ քրեական գործից հեռացնել Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին։

Դանիբեկյանը քննում է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։

Նույն շարքից