Հասարակություն 

Փաստորեն «հեղափոխությունը» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել. Քաղաքագետ

analitik.am

Ինձ մի բան է շատ հետաքրքրում, ոնց է կարող մի մարդը մեկ այլ մարդու ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահել, կամ պաշտպանել։

Նույնիսկ ընտանիքի անդամները քաղաքական և բազմաթիվ այլ հարցերում ունեն տարբեր համոզմունքներ և տեսակետներ ու ԱՆՎԵՐԱՊԱՀ միմյանց չեն վստահում նման հարցերում։ Կարելի է լինել գաղափարակից, կամ թիմակից, դա այլ բան է։

"Հեղափությունից" հետո հիմնական քաղաքական թեզն էր հռչակվել "քաղաքացի" հասկացությունը։ Քաղաքացի հասկացության հիմքում ազատության և պատասխանատվության գաղափարն է։

Ոնց է կարող ազատ մարդը ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահել մեկ այլ մարդու։

Թող ինձ ներեն ֆեմինիստները, ադաթական դաշտում եթե հարցը դնենք, ոնց է կարող տղամարդը մեկ այլ տղամարդու մասին խոսելիս հրապարակային կերպով ԱՆՎԵՐԱՊԱՀ բառն օգտագործել։ Իսկ թե կրինինալ աշխարհում ոնց է բնութագրվում ԱՆՎԵՊԱՀ պաշտպանելը, դա մի կողմ դնենք։

Փաստորեն "հեղափոխությունը" ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից