Իրավական 

Փաշինյան Նիկոլ, խոսքը քեզ է ուղղվում. Սասնա ծռերի անդամը սպասում է Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում խմբի անդամներից Արմեն Բիլյանը, դիմելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին, հայտարարեց, որ ՄԻԵԴ-ում իրենց գործով դատավճիռ անպայման լինելու է. «Պետրոս Պետրոսյան, դուք պատասխան եք տալու բերած մեղադրանքի համար: Սա 37 թիվը չէ»:

Բիլյանը դիմեց նաև դատավոր Մակյանին՝ հայտարարելով, որ պետք է ուշքի գալ. «Այսօր ՀՀ դատարանում անարադարություն է տեղի ունենում»:

Սասնա ծռերի անդամը դիմեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի. «Փաշինյան Նիկոլ, խոսքը քեզ է ուղղվում, ես քեզ սպասում եմ, եթե գալիս ես անարդարությունը վերացնելու, լավ, եթե՝ ոչ, ուրեմն դու շարունակում ես Սերժի մեղադրանքը»:

Նշենք, որ Բիլյանը խմբի այն երկու անդամներից է, ովքեր գտնվում են կալանքի տակ:

Նույն շարքից