Իրավական 

Սմբատ Բարսեղյանն արևի երես տեսնելու իրավունք չունի. Սպանված ոստիկանի կինը՝ Սասնա ծռերի անդամի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստի ժամանակ Մուշեղ Շուշանյանը խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկավ:

Այժմ խմբի անդամներից միայն Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են գտնվում կալանքի տակ:

2016 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը հայտարարեց, որ դեմ է միջնորդությանը՝ հավելելով, որ Սմբատ Բարսեղյանն արևի երես տեսնելու իրավունք չունի:

Միջնորդությանը դեմ արտահայտված նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված մյուս ոստիկանի Գագիկ Մկրտչյանի կինը:

Դատարանի որոշումը հրապարակվելու է 30 րոպեից:

Նույն շարքից