Իրավական 

Ռուսաստանում պատգամավորը գնդակահարել է կնոջը

analitik.am

Չելյաբինսկում քաղաքային խորհրդի պատգամավորը գնդակահարել է կնոջը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:

Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Ընտանեկան վիճաբանության ժամանակ ամուսինը հրացանից երկու անգամ կրակ է բացել կնոջ վրա:

Կինը հոսպիտալացվել է, իսկ առավոտյան մահացել հիվանդանոցում: Կասկածյալը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ:

Հայտնվում է, որ ձերբակալված պատգամավորը տեղի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկն է:

Նույն շարքից