Հասարակություն 

Ո՞ւր է տանում անգլերենի իմացությունը

analitik.am

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղում 3 տարեկան երինջի մորթը դարձավ 5 հոգու հիվանդացության պատճառ: Բացի այն, որ հակասական են տեղեկությունները, թե կովին այլ գյուղից են բերել, կովը հղի էր, չեն պատվաստել, չեն թողել պատվաստեն, չգիտես որտեղից է եկել սիբիրախտը կպել կովին և այլն:

Փաստն այն է, որ սիբիրախտի դեմ պատվաստումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, ըստ որի, պետությունը վճարում է անասնաբույժներին՝ համապատասխան ներարկումները կամ ստուգումները կատարելու համար և եթե կենդանին չի պատվաստվում՝ հավանականությունը մեծ է, որ կհիվանդանա:

Գեղհովիտում գրանցված սիբիրախտի դեպքի առնչությամբ ևս Սննդի անվտանգության պետական ծառայությունը փորձում է ելք գտնել, «հրաժարվել են պատվաստումից», իսկ անասնատերը նշել է, որ ոչ ինքը, ոչ իր կինը չեն հրաժարվել որևէ անասնաբուժական ծառայությունից, ուղղակի անասնաբույժը չի պատվաստել:

Այս դեպքում թերացումներն անասնաբույժների կողմից է, ինչպես Շիրակի մարզում Խշխշան պալարի դեպքը, չէին պատվաստվել կենդանիները, խշխշան պալարի բացահայտումից հետո պատվաստվեցին և դա էլ այն դեպքում, երբ լրատվամիջոցներում աղմուկ բարձրացավ և դրանից հետո միայն պատվաստեցին, ասել կուզի՝ պատվաստումներ մինչ այդ չեն արվել, նույնը նաև Գեղհովիտի դեպքն է, պարզապես չեն պատվաստել, իսկ այդ ցուցակ կոչվածը, ըստ որի, Գեղհովիտում սիբիրախտի դեմ նշված չէ, որ՝ պատվաստվել է բավականին հարաբերական թուղթ է, ինչպես յուրաքանչյուր թուղթ, որը կարող է լինել կամ չլինել:

Հենց Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանն է ընդունել, որ Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գոյւղում վերջերս խոշոր եղջերավորների շրջանում արձանագրված խշխշան պալարի դեպքում պարզապես պատվաստումներն ուշացել են, որը գյուղոլորտի մասնագետների թերացումներն են և անասնաբույժների վարձատրությունը ցածր է:

Այստեղ խնիդրը Սննդի անվտանգության պետական ծառայությանն է, որը մեծ սիրով կթաքցներ կատարվածը՝ թե Խշխշան պալարի դեպքում, թե սիբիրախտի դեպքում, սակայն սիբիրախտի պարագայում աղմուկը բարձրացավ առողջապահության ոլորտից, իսկ խշխշան պալարի դեպքում՝ լրատվամիջոցներից և Սննդի անվտանգության պետական ծառայությաննն այլ գործ չէր մնում՝ բացի այն, որ ընդուներ իրողությունը, իհարկե, այստեղ ևս փորձում մեջքի վրա չընկնել:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հիմնականում կատարում է վերահսկողական գործառույթներ, իսկ անասնաբույժները գյուղնախարարության հետ են աշխատում և քանի որ գյուղնախը, որպես անորոշ կառույց միացվել է էկոնոմիկայի նախարարությանը, ապա այստեղ, ինչպես երևում է շունը տիրոջը չի ճանաչում:

Հիշեցնենք, որ գյուղոլորտի գծով էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն անգլերենի իմացությամբ ագրոնոմներ էր փնտրում ողջ երկրով մեկ ու չէր գտնում: Հայաստանում գուցե 50 տարի հետո պահանջված կլինի անգլերենի իմացությամբ ագրոնոմները, սակայն այս պահին պարզապես հայերենի իմացությամբ անասաբույժներ են պետք, որ իրենց գործն անեն: Եվ քանի որ անասնաբույժներն անգլերեն չգիտեն՝ Քամալյանի ձայնն էլ դուրս չի գալիս։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից