Իրավական 

Երևանում քաղաքացին բռնել է տանիքից իր տուն ներխուժած գողին

analitik.am

Օգոստոսի 20-ին, ժամը 21.50-ին, ոստիկանություն է զանգահարել Րաֆֆու փողոցի մի բնակիչ և հայտնել, որ 20 րոպե առաջ 40-ամյա մի տղամարդ տանիքից իջել, պատուհանը բացել ու իր բնակարանից փորձել է գողություն կատարել, ինքը բռնել է նրան:

Մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԾ գնդի ծառայողները:

Օհանովի փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից