Իրավական 

Ասկերանում 18-ամյա աղջիկը պատը քանդել է ու ներխուժել խանութ

analitik.am

Ս.թ.օգոստոսի 20-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1981թ.ծնված Ռ. Ա-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ իր խանութից գողություն է կատարվել:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ.ծնված Ա. Ե-ն պատը քանդելու միջոցով մուտք է գործել Ռ. Ա-ին պատկանող խանութ և այնտեղից գողացել երկու շիշ գարեջուր, մեկ շիշ օղի, մեկ շիշ 1,5 լիտր հյութ, երեք հատ «Օրբիտ» մաստակ, երկու հատ ապխտած պանիր, երկու տուփ «Էրեբունի» տեսակի ծխախոտ և մեկ տուփ չիպս:

Վնասի չափը պարզվում է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Նույն շարքից