Իրավական 

Քրեական հեղինակություն համարվող «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է

analitik.am

Քրեական հեղինակություն համարվող «Բոգո»-ի՝ Ռուբեն Կոստանյանի վերաբերյալ քրեական գործը նրա մասով կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անձի`Ավետիս Ավետիսյանին, ում մասով գործն արդեն ուղարկվել է դատարան։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ «Բոգո»-ին, վերջինիս որդուն եւ քենակալին մեղադրանք էր առաջադրվել բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն շարքից