Իրավական 

Վանքում 17-ամյա երիտասարդը դանակահարել ու սպանել է 16-ամյա դեռասահին

analitik.am

Ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վանք գյուղում  վիճաբանություն է առաջացել նույն գյուղի անչափահաս բնակիչներ՝ 2003թ.ծնված Ֆ. Օ-ի և 2002թ.ծնված Ա. Հ-ի միջև, որի ընթացքում Ա. Հ-ն ծալովի դանակով հարվածել էր Ֆ. Օ-ին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել էր «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ էլ ժամը 13:40-ին մահացել է:

Դանակը հայտնաբերված և առգրավված է:

Փաստի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն։

Միջոցներ են ձեռնարկվում Ա. Հ-ի հայտնաբերման ուղղությամբ։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից