Իրավական 

Կնոջ հետ վիճաբանության ժամանակ ապակու կտորով վնասել է դաստակները

analitik.am

Ս.թ. օգոստոսի 22-ին Շուշիի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ին շտապ բուժօգնության անձնակազմը օգնություն է ցուցաբերել ձախ և աջ դաստակների վնասվածքներ ստացած ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Է. Մ-ին:

ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:50-ի սահմաններում իրենց բնակարանում վիճաբանություն է առաջացել Է. Մ-ի և իր կնոջ՝ Շուշի քաղաքի բնակչուհի, 2001թ.ծնված Է. Ղ-ի միջև, որի ընթացքում Է. Մ-ն ապակու կտորով վնասել է դաստակները:

Է. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Նույն շարքից