Իրավական 

Կասկածներ կան, որ «Շշի Մելոյի» դեմ իրականացված մահափորձի պատվիրատուն քրեական հեղինակություն համարվող Ազատանցի Պետոն է. «Փաստինֆո»

analitik.am

«Փաստինֆո»-ն գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը օգոստոսի 2-ին իր դեմ իրականացված մահափորձի գործով ցուցմունք է տվել՝ ներկայացնելով մահափորձի շարժառիթն ու մանրամասները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մելիք Մանուկյանն ասել է, որ իր դեմ իրականացված մահափորձի պատճառը դեռևս երկու տարի առաջ իր ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։ Կասկածներ կան, որ իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուն քրեական հեղինակություն համարվող Ազատանցի Պետոն է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանը հաստատեց միայն, որ Մելիք Մանուկյանը մեկ շաբաթ առաջ ցուցմունք է տվել, սակայն չներկայացրեց մանրամասները. «Նա նկարագրել է՝ ինչն է մահափորձի պատճառը, բայց ցուցմունքի մնացած բովանդակությունն արդեն նախաքննական գաղտնիք է»,-ասաց Հրանտ Գևորգյանը»։

 

Նույն շարքից