Իրավական 

Կեչուտի Ջրամբարի հարակից դաշտում, 37-ամյա տղամարդը ոստիկաններին ներկայացրել է կանեփի 8 բույս

analitik.am

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 23-ին ժամը 20.20-ին Ջերմուկի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեց կանեփանման, սուր յուրահատուկ հոտով կիսաչոր զանգված:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Կեչուտի Ջրամբարի հարակից դաշտում, 37-ամյա տղամարդը ոստիկաններին ներկայացրեց կանեփի 8 բույս:

Ըստ նրա հայտնաբերվածը պատկանում է իրեն, ցանել և աճեցրել է իր անձնական օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից