Իրավական 

Հայտնի է երեկ Երևանում սպանված թաղային հեղինակության անունը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Կա 1 զոհ և 1 վիրավոր:

ArmDaily.am-ին հաջողվեց պարզել, որ մահացածը քրեական հեղինակություն շենգավիթցի Համիկն է՝ Համբարձում Առաքելյանը, իսկ վիրավորը՝ շենգավիթցի Սահակը:

Լուսանկարներում՝ Սահակ Վարդանյանը:

Նույն շարքից