Իրավական 

Ամուլսարի շուրջ վեճի ժամանակ ականջ են կտրել. Կա ձերբակալված

analitik.am

Այս պահին Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալվել է մեկ անձ՝ Ջերմուկի բնակիչ: Analitik.am-ին այս մասին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեզ նաև հաղորդեցին, որ վնասվածք են ստացել Գնդեվազի երկու բնակիչ, ճշտված է երեք մասնակցի ինքնությունը. Մեկը` Ջերմուկի բնակիչ է, երկուսը՝ Կեչուտ գյուղի:

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Նշենք, որ 2 օր առաջ Գնդեվազ գյուղում Ամուլսարը հանք չի դառնա վանկարկումներով հարձակվել են Գնդեվազ գյուղի երկու բնակչի վրա և ծեծի ենթարկել նրանց, մեկին ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել, մյուսին բացի ծեծելուց կտրել են նաև ականջը:

Նույն շարքից