Իրավական 

Հրազենային վնասվածքով 14-ամյա և 16-ամյա պատանիներ են հոսպիտալացվել. Մանրամասներ

Օգոստոսի 24-ին, ժամը 17.30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի հրազենային վիրավորում» և «ձախ բազկի հրազենային վիրավորում» ախտորոշումներով բուժօգնության են դիմել 14-ամյա և 16-ամյա պատանիներ:

Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կես ժամ առաջ 7-րդ միկրոշրջանի մի տան այգում մեկ այլ՝ 17-ամյա պատանի օդաճնշիչ հրացանով ծառին կրակելու ժամանակ անզգուշաբար դիպել է ընկերներին:

Հրացանն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից