Գագիկ Խաչատրյանի կարգավիճակի մասին որոշում կկայացվի բերման ենթարկվելուց հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանն ասաց, որ բերման ենթարկվելուց հետո ծառայությունը պետք է 72 ժամվա ընթացքում որոշի՝ մեղադրանք առաջադրո՞ւմ է, թե՝ ոչ. «Կձերբակալվի, թե՝ ոչ, կորոշեն մեր քննիչները: Երեք ժամում կորոշվի: Այս պահին խուզարկությունն ավարտվում է Ծաղկաձորի տանը, դրանից հետո կգան Երևան և որոշում կկայացվի»:
Վանեցյանը նաև հայտնեց, որ Խաչատրյանի որդիների մասով որևէ գործողություն չի իրականացվում:
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ում հարուցված գործին, Վանեցյանն ասաց, որ երկու գործերն, ամենայն հավանականութամբ, կմիացվեն իրար:
Ավելի վաղ Վանեցյանը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալված չէ, բայց բերման կենթարկվի: