Գագիկ Խաչատրյանն առողջական բավականին լուրջ խնդիրներ ունի: 2015 թվականից հետ նա Գերմանիայում առնվազն 4 անգամ վիրահատության է ենթարկվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Խաչատրյանին ձերբակալելու մասին: Պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը, քանի որ այն որ իրավաչափ է համարում:
Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Խաչատրյանը 2019 թվականին իրավապահների պահանջով կիսատ է թողել Գերմանիայում բուժումն ու վերադարձել է Հայաստան:
Լրագրողնեի հետ զրույցում փաստաբան Սարգսյանն ասաց նաև, որ Խաչատրյանը ողնաշարի խնդիրներ ունի, առկա են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հաշմանդամության վտանգ կա, եթե հետագա բուժում չլինի. «Այս հիմնավոր փասթաղթղերը ներկայվել են վարույթ իրականացնող մարմնին: Բավականին ծանր հիվանդությունների մասին է խոսքը, վարույթ իրականացնող մարմինը պետք է նկատի ունենա դա»:
Փաստաբանի խոսքերով, Գերմանիայում համապատասխան տեղեկանք է տրվել, որ Խաչատրյանը մշտապես պետք է հսկողության տակ լինի. «Հայաստան վերադառնալուց հետո բուժումը շարունակելու հետ կապված խնդիրներ կան»:
Պահման պայմաններից դժգության մասով փաստաբանը որևէ բան չասաց, քանի որ Խաչատրյանը նոր է ձերբակալվել: