Իրավական 

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը քննող նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը, որը քննում էր ԱԱԾ-ի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասով, հետաձգվեց վաղը՝ ժամը 13:00-ին: Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է, քանի որ բավականին ծավալուն քննարկումներ պետք է տեղի ունենան, նա նաև նշեց, որ պարզ չէ՝ արդյոք վաղը որոշում կկայցվի, թե ոչ:

Նույն շարքից