Իրավական 

Սահմանվել է նոր իրավունք․ ԴԱՀԿ

Իրազեկում քաղաքացիներին. Այսուհետ կատարողական վարույթի  կողմերը փոխադարձհամաձայնությամբ կարող են փոխել պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը

Հարգելի քաղաքացի,

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս  սահմանվել է  նոր իրավունք՝ կատարողական վարույթի կողմերի համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  43-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի բռնագանձման հերթականությունը կարող էփոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքվածհամաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:

ԴԱՀԿ

Նույն շարքից