Իրավական 

Գողացել էր զարմուհու բջջային հեռախոսը

Դեռևս այս տարվա մայիսի 14-ին 41-ամյա մի կին դիմում էր ներկայացրել ոստիկանության Կապանի բաժին, որ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իր բջջային հեռախոսը կորել է:

Ձեռնարկված միջոցառումներն արդյունք չէին տվել:

Սակայն օգոստոսի 29-ին տեղեկություններ են ստացվել, որ հեռախոսը գողացել է Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ իր բնակարանի խոհանոցի պահարանի վրայից գողացել է հյուրընկալված զարմուհու բջջային հեռախոսը:

Տղամարդը ներկայացրել է գողոնը:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից