Իրավական 

Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն

«Կանեփ-կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն համատեղ իրացնելիս օգոստոսի 29-ին, ժամը 13-ին, Վայք քաղաքի 47-ամյա բնակչի առանձնատան բակից հայտնաբերել և վերցրել են նրա կողմից ծաղկամանի մեջ աճեցրած 3 հատ՝ 57 սմ, 100 սմ և 20սմ երկարությամբ 124 գր. ընդհանուր կշռով կանեփի կանաչ թփեր:

Տղամարդը տվել է բացատրություն:

Նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից