«Էսօրվա մոդայիկ բառով ասած՝ «թրենդը» էն ա, որ պետք ա հիացական կամ գոնե համարյա հիացական գրառում անեմ սեպտեմբերի 1-ի մասին, բայց ասեմ, որ էդ օրը երբեք չեմ սիրել ու հիմա էլ չեմ սիրում», - գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սեպտեմբերի 1-ը դեռևս իմ մանուկ ուղեղում տպավորվել էր ամառը Կրիվոյի փոշոտ փողոցներում ու էլ ավելի փոշոտ միմյանց կպած կտուրներում ժամերով թափառելու ու խաղալու, թթենիների վրա մագլցելու, Օղակաձև զբոսայգու կանաչած ու մամռակալած ջրերով լողավազաններում անհագ լողանալու, անսահմանափակ կերպով հեծանիվ քշելու ու էլի լիքը խիստ հաճելի բաների տխուր վախճանի հետ։
Ու չնայած շատ շուտվանից վերևում նշածիցս էլ ոչ մի բան չեմ անում, միշտ ուրախանում եմ, երբ սեպտեմբերի 1-ը ոչ աշխատանքային ա։
Նենց որ՝ շնորհավոր»,- գրում է Ոսկանյանը։