Իրավական 

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի որդու օգտին որոշում է կայացրել

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության բողոքը՝ հաստատելով, որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի որդի` Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամետը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ

 

Նույն շարքից