Իրավական 

Շտապ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով Մարգարյան ծննդատանը գրանցված դժբախտ դեպքին:

«Դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք:

Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում:

Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:

Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար:

Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին»,- գրել է նա:

Նույն շարքից