Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է «Հետք»-ը` հղում անելով Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանին:
Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին: