Իրավական 

ԲԴԽ նախագահը` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի կողքը չկանգնելու մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր` սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթացը. «Այդ գործընթացը պետք է սկսել հենց ինձանից` որպես ԲԴԽ նախագահի»:

Վարդազարյանի խոսքերով, հետո պետք է, այսպես ասած, վեթինգի ենթարկվեն ԲԴԽ անդամներն ու դատավորները. «Ժամկետների մասով որևէ բան չեմ կարող ասել, բայց որ այն մոտ ժամանակներս դա լինելու է, վստահ եմ»:

ԲԴԽ անդամը համաձայն չէ մտքի հետ, որ խորհուրդն իշխանություններին հարմար է: Նա հիշեցնում է, որ ԲԴԽ անդամներից 5-ն ընտրվում են ոչ ԱԺ-ի կողմից, ինչը թույլ է տալիս կազմը բալանսավորել. «Ասել, որ ԲԴԽ-ն իշխանությունների ցանկալի ԲԴԽ-ն է. միանշանակ դա այդպես չէ»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքը չկանգնելուն, Վարդազարյանն ասաց, որ բավարար հիմքեր են ներկայացվել, և խորհուրդը թույլ է տվել քրեական հետապնդում իրականացնել:

Նույն շարքից