Իրավական 

Գլխավոր դատախազի խորհրդականը` Քոչարյանի գործով ՍԴ այսօրվա որոշման մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Եվ դա այն դեպքում, երբ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, այսինքն որոշումն ամբողջությամբ դեռևս չկա:

Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:

Իսկ կայացված որոշման հնարավոր հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա: Ժամանակից առաջ ընկնել չի կարելի»:

Նույն շարքից