Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տեսնես պատահականությո՞ւն է, որ մենք, իրավաբաններս, դեռ զերծ ենք մնում ՍԴ-ի այսօրվա որոշման մասին տեսակետ հայտնել, քանի որ որոշման ամբողջական տեքստին դեռ ծանոթ չենք, իսկ մի շարք պատգամավորներ (ոչ իրավաբան) և քաղաքական ու հասարակական գործիչներ արդեն հաստատակամ պնդում են, թե ՍԴ որոշումը չի առնչվում կամ առնչվում է այսինչ կամ այնինչ իրավունքին կամ դատավարական գործողությանը:
Այ մարդ, կլինի՞ մի քիչ էլ ձեր գործով զբաղվեք...»: