Հասարակություն 

Մեր թքող, ախտոտող ու քրֆող զանգվածը արդյո՞ք պատրաստ է ազատության

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Ոչնչացնող ազատությունը.

«Հեղափոխությունը մեզ ազատություն է տվել», «ով դեմ է այդ ազատությանը, նա ստրուկ է», «մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին, անազատության շրջան», «Նիկոլը մեզ ազատություն է տվել»։ Նմանատիպ տեսակետները կարելի է հաճախ լսել։

«Հեղափոխականները» սկսել են նշել Քաղաքացու օրը: Քաղաքացի հասկացությունн առաջացել է Ազատության հասկացության հետևանքով. երբ մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը և իր նման քաղաքացիների հետ միասին ընտրություն է իր իշխանությունը՝ իր ազատ կամքով։

Իսկ ի՞նչ է Ազատությունը։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակաի, կրոնական պատկերացումների, ցիվիլիզացիաների միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ։ Սակայն Ազատությունը կարելի է ինչ-որ կերպ սահմանել հետևյալ կերպ․

Ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն է որոշումներ կայացնում, իրենց կամքի ու իրենց դրդապատճառներից ելնելով։

Իսկ բուդդիստները համարում են, որ այս նյութական աշխարհում առհասարակ մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է թեկուզ օդի ու սննդի պահանջմունքից և Ազատությունը միակ տարբերակը սեփական կյանքով «դուրս» գալ այս նյութական աշխարհից, ազատվելով ցանկացած նյութական ու հոգեկան «կապանքներից», այսինքն գիտակցությունը ազատել արտաքին որևէ ազդեցությունից։

Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների, Ազատությունը Աստծո կամքը կատարելու մեջ է․ եթե կատարում եք, ապա ազատ եք։

Հիմա, այս մաժորային ակորդից անցում կատարենք տխուր թեմայի․ իսկ արդյոք բոլորն են պատրաստ Ազատությանը։

Պատկերացրեք, երկարատև սովից հետո մարդուն տալիս են մեծ քանակությամբ ուտելիք - հետևանքները պարզ է, մարդը մահանում է, որովհետև սննդին պետք է կամաց-կամաց սովորել՝ փոքր չափաբաժիններով, մինչև օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ չափաբաժիններին։

Ազատությանը պետք է պատրաստ լինել։ Ազատությունը շատ անհատների ու ժողովուրդներին է կործանել, երբ նրանք պատրաստ չեն եղել դրան, որովհետև Ազատությունը նշանակում է կարողանալ կատարել ընտրությունը, իսկ ընտրության համար պետք հետևել որոշակի սկզբունքների, ունենալ աշխարհայացք, էթիկական նորմեր, փորձ, որոշակի ավանդույթներ, կարծիքի լիդերներ և ամենակարևորը՝ պատասխանատվություն։

Մեր թքող, ախտոտող ու քրֆող զանգվածը արդյոք պատրաստ է Ազատության։ Արդյոք պատրաստ են լսել կարծիքներ և կատարել ընտրություն։

Ազատությունն ինքնիրեն դեռ բարիք չէ, այն ընդդամենը հնարավորություն է և եթե դրան պատրաստ չես, այն կարող է վերածվել չարիքի»։

 

Նույն շարքից