Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու իրավական նոր հիմքեր:
Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե` դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը, դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը, պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:
ԴԱՀԿ