Իրավական 

Եթե լիներ իրավունքի գերակայության իրավիճակը, հենց այսօր պետք է լիներ դատական նիստ. Քոչարյանի պաշտպան

analitik.am

Եթե լիներ իրավունքի գերակայության մաքուր իմաստի տեսանկյունից իրավիճակը, ապա հենց այսօր պետք է լիներ դատական նիստ: Դատարանը կարող էր հենց իր նախաձեռնությամբ նիստ հրավիրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանի խոսքերով, քրեակատարողական վարչակազմը պարտավոր է անձին ազատ արձակել, եթե նրա կալանքի վերաբերյալ առկա չէ դատարանի համապատասխան որոշում. «Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Համապատասխպան որոշում եզրույթն իմ կարծիքով չի կարող տեղի ունենալ այն աստիճանի օրենսդրական բացի արձանագրում, որը խախտում է 27-րդ հոդվածը: Հետևաբար, նախորդ որոշումները խախտել են 27-րդ հոդվածը: Բայց փաստն այն է, որ սեպտեմբերի 12-ի համար նիստ նշանակված է»:

Նույն շարքից