Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի` ամեն վայրկյան կալանքի տակ գտնվելն ուղղակիորեն իրավունքի խախտում է. Ալումյան

analitik.am

Մինչ այսօր նախատեսված էր, որ սեպտեմբերի 12-ին դատարանը քննելու է խափանման միջոցի հարցը: Սակայն ՍԴ-ի որոշումի հրապարակումից հետո ամեն օրն ու ժամը, որ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ, ուղղակիորեն իրավունքի խախտում է, հետևաբար դատարանը չպետք է սպասի ամսի 12-ին և դատական նիստ հրավիրի անհապաղ ու անդրադառնա խափանման միջոցի հարցին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանն ասաց, որ այս պահին փաստաբաններ Օրբելյանն ու Խուդոյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անհապաղ հրավիրել դատական նիստ և քննարկել խափանման միջոցի, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու հարցերը:

Նույն շարքից