Իրավական 

Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան փախցրած անձին

analitik.am

Հունիսի 30-ին՝ ժամը 13.20-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի 316-րդ շենքի բակից ավտոմեքենա են գողացել: Մեքենայատերը նախկինում ոստիկանություն չէր դիմել՝ փորձելով իր ուժերով գտնել ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Հրազդանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզեցին որ հանցագործությունը կատարել է Աբովյան քաղաքում ապրող 36-ամյա մի տղամարդ։

Կասկածյալը սեպտեմբերի 6-ին հայտնաբերվել ու ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաև ավտոմեքենան, որն արդեն  ապամոնտաժված էր։

Նույն շարքից