Իրավական 

Գողություն կատարելուն դրդել է համագյուղացի 21-ամյա երիտասարդը

analitik.am

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մեղրիի բաժնում մի կին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը ննջասենյակի բաց պատուհանի ցանցը պոկելու միջոցով, մուտք են գործել տուն և ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփի միջից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք ու մետաղադրամներ։

Մեղրիի քրեական հետախույզները բնակարանային գողությունը բացահայտեցին հաղորդման հաջորդ օրը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում ապրող մի անչափահաս, որին գողություն կատարելուն դրդել է համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։

Նրանք հայտնաբերվել են։ Հայտնաբերվել է նաև գողոնը:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Նույն շարքից