Իրավական 

ՀՀ քաղաքացին Ռուսաստանում դատապարտվել է ԻՊ-ում անչափահասի ներգրավելու համար

analitik.am

Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահաս ներգրավելու մեջ: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Արդեն 10 տարի պատիժը կրող Գրիգորյանի անօրինական գործունեությունը բացահայտվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սպաների կողմից, Վլադիմիրի մարզում:

«Ա.Գրիգորյանի անօրինական գործունեության հետագա հետաքննության ընթացքում բացահայտվել է մի դրվագ՝ Ռուսաստանում արգելված «ԻՊ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահաս ներգրավելու մասին, որը, նրա ազդեցության տակ գտնվելով, մեկնել է Սիրիա՝ մասնակցելու ահաբեկիչների կողմից կազմակերպված ռազմական գործողություններին»,-Դաշնային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության վարչության հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Աշոտ Գրիգորյանի նկատմամբ պատժի վերաբերյալ վերջնական որոշումը սահմանվել է 14 տարի ազատազրկումը։

Նույն շարքից