Իրավական 

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում

«Նելեգալ-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Մեծամորի և Վաղարշապատի բաժինների ՔՀԲ ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին, ժամը 10.40-ին, Մեծամոր քաղաքից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գեղամ Հ.-ին, որը հուլիսի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից