Իրավական 

Գետաշեն գյուղում որսորդն անզգուշությամբ կրակել է դաշտում աշխատող կնոջ պարանոցին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Գետաշեն գյուղի դաշտերում որսորդներից մեկի անզգուշությամբ արձակված կրակոցից վնասվել է դաշտում աշխատող կնոջ թևը:

Պարզվել է, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի 48-ամյա բնակիչը Գետաշեն գյուղի դաշտերում համագյուղացու հետ որսի ընթացքում իր անվամբ գրանցված որսորդական հրացանով կրակելիս անզգուշաբար վնասել է դաշտում աշխատող գետաշենցի 65-ամյա մի կնոջ պարանոցը. կինը բուժօգնության չի դիմել:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նալբանդյան գյուղի բնակիչ երկու տղամարդիկ բաժին են ներկայացրել իրենց անվամբ գրանցված որսորդական հրացանները և տվել խոստովանական բացատրություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից