Իրավական 

Առեղծվածային դեպք` Գյումրիում. Բնակարանում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ժամանել է նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից